Աստղային կյանք

Ըստ շրջանառվող խոսակցությունների` ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հոգնել է սեփական չափազանց փարթամ նստատեղից։ Այս մասին գրում է Podrobnosti.ua–ն` հղում անելով Radar Online–ին։

Օրերս Լոնդոնում կայացած փառատոնի ժամանակ Քիմը հայտարարել է, որ մտադիր է ազատվել չափազանց փարթամ նստատեղից։

«Ուզում եմ ազատվել նստատեղիցս, իհարկե ոչ ամբողջից։ Բայց այնքան տարօրինակ է այն փաստը, թե ինչպես է մարմինը փոխվում երեխաներից հետո», – նշել է Քարդաշյանը։

35–ամյա աստղը նշել է, որ ցանկանում է վերադառնալ «2001 թ.–ի Քիմի» կազմվածքին։