Աստղային կյանք

Մեկ ամիս առաջ ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը ծնողներ դարձան երկրորդ անգամ, ծնվեց նրանց տղան՝ Սեյնթը։

Քիմը Instagram-ի իր էջում հրապարակել է որդու առաջին լուսանկարը։

«Նորթն ասաց․ «Նա իմ ամենալավ ընկերն է»»,- այսպես է մեկնաբանել Քիմը լուսանկարը, որում պատկերված են փոքրիկ Սեյնթի և Նորթի ձեռքերը։

Լուսանկարն արդեն միլիոնից ավելի հավանումներ է հավաքել։