Աստղային կյանք

Instagram–ը թույլ չի տալիս շատ կարոտել իրենց կուռքերին։ Քիմ Քարդաշյանը, թեև անհետացել էր բարձրաշխարհիկ տեսադաշտից իր երկրորդ հղիության վերջին ամիսներին, այնուամենայնիվ, կանոնավոր կերպով հիշեցնում էր իր մասին սոցցանցերում և շփվում էր երկրպագուների հետ։ Այնպես որ, նրա երեկվա այցն ամուսնու` Քանյե Ուեսթի նոր հավաքածուի ցուցադրությանը դժվար է անվանել ծննդաբերությունից հետո առաջին հանրային հայտնվելը։ Բայց Քիմը, այնուամենայնիվ, երկրորդ անգամ մայրանալուց հետո առաջին անգամ էր հայտնվում հանրության մեջ։

Ким Кардашян_article (2)

Ким Кардашян_article (1)

Իր կյանքի նոր գլուխը հայտնի անձը սկսել է հերթական նորությունից` պլատինե շիկահեր է դարձել։ Այնուամենայնիվ, մեր կարծիքով, Քիմը կեղծամ է դրել, և նրա արտաքին տեսքի փոփոխությունները կարճատև կլինեն։ Բացի այդ, մազերի գույնի արմատական փոփոխությունը երկար ժամանակ է պահանջում` երկու օր առաջ Քիմին պապարացիները լուսանկարել են սաթի պես սև մազերով, հայտնում է Spletnik.ru–ն։

kim1_article

Ким Кардашян_article (5)

Քիմի երեկոյան տեսքը գրեթե ճերմակ մազերն են, ձյունաճերմակ մորթիներ, զգեստի ավանդական խորը բացվածք և երկու ճարմանդով բոկոտիկներ։ Քարդաշյան–Ջեններ ընտանիքի անդամները շոուին հայտնվել են ոչ միայն ամբողջական կազմով, այլ նաև նույն երանգների մուշտակներով, զգեստներով և բլուզներով։

Ким Кардашян_article (8)

Ким Кардашян_article (9)

Ким Кардашян_article (10)

Ким Кардашян_article (11)

Ким Кардашян_article (7)