Աստղային կյանք

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ ավելորդ քաշի դեմ նրա պայքարն ավարտված է:

Աստղը, ով երկրորդ երեխայի ծնունդից հետո ավելորդ քաշի խնդիր ուներ, վերջապես իր երազանքի կազմվածքն ունի:

«Այոոոոո, ես նիհարել եմ 30 կգ-ով», — հայտարարել է նա սոցիալական ցանցերում և մեկնել արևային Մեքսիկա հանգստանալու սննդակարգերից և մարզումներից։

Kim Kardashian enjoyed her summer vacation with baby Saint and North West as they all play in the sand together at at Casa Aramara in Punta Mita Mexico

Հենց այնտեղ էլ պապարացիները լուսանկարել են Քիմին, երբ նա ավազի մեջ խաղում էր երեխաների հետ:

Եվ այժմ մենք կարող ենք համոզվել, որ երիտասարդ մայրիկը իսկապես շատ է նիհարել:

Kim Kardashian enjoyed her summer vacation with baby Saint and North West as they all play in the sand together at at Casa Aramara in Punta Mita Mexico

Քիմը ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, որդու Սեյնթի և դստեր Նորթի հետ հանգստանում է Մեքսիկայի Պունտա Միտա հանգստավայրում: Մարմնագույն բիկինի հագած մոդելը զբոսնում է լողափով երեխաների հետ, ապա նստում ավազի վրա և երեխաների հետ ավազե ամրոցներ պատրաստում: Երեքամյա Նորթը կրում է նույն գույնի բիկինի, ինչ մայրը, իսկ ութ ամսական Սեյնթը բեժ շորտերով է:

Kim Kardashian enjoyed her summer vacation with baby Saint and North West as they all play in the sand together at at Casa Aramara in Punta Mita Mexico

Վերջին հարցազրույցում Քարդաշյանը հերքել է բոլոր խոսակցություններն այն մասին, թե նա լիպոսակցիա է արել: Հենց դրանում էին մեղադրում շքեղ կազմվածք ունեցող աստղին կտրուկ նիհարելուց հետո: Քիմը պնդում է, որ իր խոշոր նստատեղը բնության պարգևն է, այլ ոչ թե պլաստիկ վիրաբույժի արվեստի արդյունքը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նախորդ տարվա դեկտեմբերին Քարդաշյանը իր ամուսնուն` ռեփեր Քանյե Ուեսթին, որդի պարգևեց` Սեյնթին: Եվ միանգամից սկսեց նիհարել: Քիմը Աթքինսի դիետայի վաղեմի երկրպագուն է: Այդ մեթոդով նա նիհարել է դեռ դստեր ծնվելուց հետո: Հաջողությունների մասին մոդելը պարբերաբար հայտնում էր Twitter-ի իր էջում` հրապարակելով կշեռքի վրա լուսանկարներ: Այժմ Քիմը կշռում է 54 կգ և վստահեցնում է, որ լիովին գոհ է իր կազմվածքից: