Աստղային կյանք

Ճանապարհելով հին տարին` Քենդալ Ջենները լրագրողների հետ զրույցում խոստացել է ավելի շատ սիրել ինքն իրեն և ավելի պակաս գերբեռնվել աշխատանքով հաջորդ տարի: Աղջիկը պատրաստվում էր նոր ընկեր գտնել և ավելի մեծ ուշադրություն դարձնել սեփական առողջությանը: Բայց ոչ ոքի մտքով էլ չէր անցնի այն ժամանակ, որ ամեն նորը լավ մոռացված հինն է: Նոր տարին աստղը որոշել է դիմավորել Սեն Բարտ կղզում նախկին սիրելիի, One Direction խմբի մենակատար Հարրի Սթայլզի ընկերակցությամբ:

Օրեր առաջ զույգին նկատել են ռեստորաններից մեկում ճաշելիս, իսկ հաջորդ օրը լրագրողները կարողացել են մոտենալ այն զբոսանավին, որտեղ հանգստանում էր զույգը, և լուսանկարել են նրանց: Այդ մասին գրում է Cosmo.ru-ն:

Кендалл Дженнер с бойфрендом_article

Պապարացիների ֆոտոխցիկները ֆիքսել են, թե ինչպես է զույգը նուրբ գրկախառնվում և արտահայտում իրենց զգացմունքները: Զբոսանավում եղել են նաև նրանց ընկերները, բայց Քենդալն ու Հարրին առանձնացել են` իրար հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար:

Кендалл Дженнер с бойфрендом 2_article

Հիշեցնենք, որ զույգը բաժանվել էր ավելի քան մեկ տարի առաջ: Պատճառը Քենդալի և Հարրիի զբաղվածությունն էր: