Աստղային կյանք

Սուպերմոդել Քեյթ Մոսի և Նիկոլայ ֆոն Բիսմարկի սիրավեպը սկսվել է գրեթե մեկ տարի առաջ, սակայն զույգն արդեն պատրաստ է տեղափոխել հարաբերությունները նոր փուլ: Ինչպես հաղորդում է Elle.ru-ն, 29-ամյա զուգընկերն ամուսնական առաջարկ է արել 42-ամյա սուպերմոդելին, և նա համաձայնել է:

Նշանադրությունը տեղի է ունեցել Վենետիկում` զույգի ռոմանտիկ արձակուրդի ժամանակ: Այնտեղ` ռեստորանում, ընթրիքի ժամանակ, երիտասարդը ծնկի է իջել և, իտալերեն սիրո խոսքեր բացականչելով, խնդրել է սիրելիին իր կինը դառնալ:

«Դա շատ զվարճալի էր, քանի որ նա իր հետ մատանի էր բերել, բայց պարզաբանել, որ կհագցնի այն Քեյթի մատին այն բանից հետո, երբ նա ամուսնալուծվի», — պարբերականի հետ զրույցում նշել է ռեստորանի տերը:

Իսկապես, չնայած որ արդեն մի քանի ամիս է, ինչ Քեյթը հանդիպում է Նիկոլայի հետ, նա դեռ ամուսնացած է: Քեյթի օրինական ամուսինն է The Kills խմբի կիթառահար Ջեյմի Հինսը, որի հետ Քեյթը ամուսնացել է 2011 թ.-ի ամռանը:

Кейт Мосс_article

Օրերս պապարացիները լուսանկարել են Քեյթին։ Լուսանկարում նա ձախ ձեռքի մատնեմատին կրում է շափյուղայով և ադամանդներով մատանի: Հնարավոր է` ամուսնալուծությունը և նոր ամուսնությունը, իսկապես, սարերի հետևում չեն: