Աստղային կյանք

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի` նախորդ շաբաթ ինստագրամում հրապարակած սկանդալային սելֆիի գրաֆիտին հայտնվել է ավստրալական Մելբուրն քաղաքի կենտրոնական մասում գտնվող շենքերից մեկի պատին, գրում է Mashable.com-ը:

When you're like I have nothing to wear LOL

A photo posted by Kim Kardashian West (@kimkardashian) on

Քրեմորն (Cremorne) մերձավանի Գվին փողոցի պատին արված նախշանկարը գրավել է 3AW ռադիոկայանի ուշադրությունը նրանից հետո, երբ տեղի բանվորներից մեկը դժգոհել է «արվեստի» այդ նմուշից:

Ինչ վերաբերում է այդ յուրօրինակ «որմնանկարի» հեղինակին, ապա դա կարող է լինել գրաֆիտիի տեղի նկարիչներից մեկը lushsux օգտանվամբ: Վերջինս տեղադրել է պատին արված նախշանկարի լուսանկարն Instagram-ի իր էջում:

@kimkardashian

A photo posted by lushsux (@lushsux) on

Մարկ Ուոլսը (Mark Walls), ինչպես ինքն իրեն ներկարացրել է lushsux-ը, Mashable-ին էլեկտրոնային փոստով ասել է, որ մեծ Քարդաշյանի անկեղծ սելֆին պատին պատկերելու գաղափարը ծագել է նրանից հետո, երբ տեսել է այն աստղի Instagram-ում: «Այն բանուկ վայրում է` եռահարկ շենքի պատին,- ասել է ռայթերը: — Գուցե ե՞ս էլ կարիք ունեմ ուշադրության, ինչպես և նա»:

Ուոլսի խոսքով, նախշանկարի ներկումը նույնքան ժամանակ է պահանջել, որքան Քարդաշյանին` Instagram-ի իր հրապարակման վերաբերյալ 300000 մեկնաբանություն ստանալու համար: «Դե ինչ, այդքան էլ երկար չէ, այնպես չէ՞»,- ասում է նկարիչը, ավելացնելով, որ բավականին բարդ էր հեռախոսի արխիվացված սքրինշոթը վերածել այդ չափերի նախշանկարի: