Աստղեր

Օրեր առաջ Մելբուրնի շենքերից մեկի պատին պատկերված Քիմ Քարդաշյանի սելֆիի հսկայական գրաֆիտին ենթարկվել է վանդալիզմի, գրում է korrespondent.net–ը` հղում անելով Mashable–ին։

Անհայտ անձինք գրաֆիտիի վրա ներկ են լցրել և Քիմի մարմնի «ինտիմ հատվածում» հայհոյանք գրել։

Andddd this is why we can't have nice things @kimkardashian

A photo posted by lushsux (@lushsux) on

Օգտատերերից մեկը լուսանկար է գրաֆիտին և լուսանկարը տեղադրել Instagram–ի իր էջին։

Հրատարակությունը նաև նշում է, որ հանգստյան օրերին Մելբուրնի շենքերից մեկի պատին հայտնված գրաֆիտին մեծ արձագանք էր ստացել հասարակության շրջանում։ Եվ զարմանալի չէ, որ այն դարձավ վանդալիզմի թիրախ։

Տեղացիներից մեկը Mashable–ին հայտնել է, որ վանդալները գրաֆիտին փչացրել են նախորդ գիշեր։

«Հայտնի չէ, թե ով է այս ամենի հեղինակը, սակայն տեղական խորհրդի անդամն տան տիրոջը տեղեկացրել է, որ բազմաթիվ բողոքներ է ստացել տան պատին գրված հայհոյանքի պատճառով», – նշել է աղբյուրը։