Աստղային կյանք

Ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ հպարտանում է իր սեքսուալությամբ և չի ամաչում իր մարմնից։

Այդ կերպ հայտնի անձը պատասխանել է քննադատներին, ովքեր չեն հավանել իր մերկ սելֆիները։

«Գրել եմ այս գրառումը` թվիթներս բացատրելու համար։ Լուրջ, երբեք չեմ հասկացել, թե ինչու է մարդկանց այդքան հետաքրքիր ուրիշների կյանքը։ Ես թմրանյութեր չեմ օգտագործում, ալկոհոլ գրեթե չեմ օգտագործում, երբեք հանցագործություններ չեմ կատարել, և միևնույն է` վատ օրինակ եմ, որովհետև հպարտանու՞մ եմ իմ մարմնով»,– գրել է Քարդաշյանն իր կայքում։

#liberated

A photo posted by Kim Kardashian West (@kimkardashian) on

Նրա խոսքով, արդեն ժամանակն է դադարել խոսել տասներեք տարի առաջ նկարահանած սեքս–տեսահոլովակի մասին։

«Ես գոհ եմ իմ մարմնից։ Ինձ սեքսուալ եմ զգում։ Ինձ դուր է գալիս։ Չեմ վախենում մարդկանց ցույց տալ թերություններս և չեմ վախենում, որ իմ մասին կխոսեն։ Եվ հույս ունեմ, որ իմ օրինակի շնորհիվ, ամբողջ աշխարհի կանայք և աղջիկները նույն կերպ կզգան իրենց»,– գրել է Քարդաշյանը։

When you’re like I have nothing to wear LOL

A photo posted by Kim Kardashian West (@kimkardashian) on

Նա նշել է նաև, որ զգում է ամուսնու, ինչպես նաև մայրիկի, տատիկի և քույրերի սերն ու աջակցությունը։ Նրանցից ստացած կյանքի դասերը Քիմը փոխանցելու է դստերը։

«2016 թվականն է։ Պետք է վերջ տալ «բոդիշեյմինգին» և «սլաթշեյմինգին»։ Չեմ պատրաստվում կյանքս կառուցել` իմ մարմնի հանդեպ ձեր վերաբերմունքի հիման վրա։ Եղեք այնպիսին, ինչպիսին կաք և թույլ տվեք, որ ես էլ լինեմ այնպիսին, ինչպիսին կամ։ Ես կին եմ, քույր, դուստր, գործարար և կարող եմ սեքսուալ լինել»,– գրել է Քարդաշյանը։