Աստղեր

Շուտով մայրաքաղաքի էկրաններ կբարձրանա երիտասարդ ռեժիսոր Քաջայր Հակոբյանի «Փորձաշրջան» նոր կատակերգությունը: «ԱՌԿԱ Style»-ին տված հարցազրույցում ռեժիսորը պատմել է, թե ինչու է նա որոշել կատակերգություն նկարահանել, ինչով է զարմացնելու հեռուստադիտողին և ինչպես են ընտրվել դերասանները:

— Քաջայր, մայիսի 25–ին էկրաններ կբարձրանա ձեր նոր կատակերգությունը։ Ինչու՞ եք որոշել հենց այդ ժանրի ֆիլմ նկահարանել, ինչո՞վ է այն տարբերվելու «ծիծաղելի» այլ ֆիլմերից և ինչո՞վ եք պատրաստվում զարմացնել հեռուստադիտողին։

Հակոբյան — Նախևառաջ հիշեցնեմ, որ «Փորձաշրջան» ֆիլմը սիրային կատագերկություն է: Տարբերվում է իր կատակերգական մոտեցումով և դերասանական խաղով, որն էլ հետաքրքրություն կառաջացնի հանդիսատեսի շրջանում։

Տարբերվում է նաև նրանով, որ ֆիլմի մոտ 40%-ը օտար լեզվով է, տարբեր լեզուներ, տարբեր ազգեր, ինչը հետաքրքիր է և´ հանդիսատեսի, և´ ինչու ոչ նաև նկարահանման խմբին՝ նկարահանումների ժամանակ:

Ֆիլմը նկարահանվել է հետաքրքիր գուներանգներով, բայց հիմնականում ձմեռային ռեժիմով, ինչը բավականին բարդ էր։

Испытательный срок_article (2)

— Ինչպե՞ս է առաջացել ժապավենի սյուժեն։

Հակոբյան — Միտքը մոտ մեկ տարի առաջ պրոդյուսեր Արա Հովհաննիսյանն էր հղացել։

Այդ ժամանակ դեռ ես նրեն չէի ճանաչում։ Երբ մենք ծանոթացանք մի նախագծի ժամանակ՝ «ՄԻ ՔԻՉ ԲՈՒԹ ԱՌԱՔԻՉ», նախագիծն ավարտվելուց հետո Արան ինձ պատմեց իր մտահղացման մասին և առաջարկություն արեց նկարահանել այն: Մոտ երկու ամիս նախապատրաստումից հետո որոշվեց այն կյանքի կոչել:

Испытательный срок_article (4)

— Այն իրական կյանքից եք վերցրե՞լ:

Հակոբյան — Կոնկրետ այս պատմությունը` ոչ, բայց նման իրավիճակներ մեր կյանքում շատ են պատահում:

— Արդյո՞ք ձեր ֆիլմի հերոսները մեր կողքով քայլում են Երևանի փողոցներում։

Հակոբյան — Բոլոր ֆիլմերի հերոսներին էլ մեր կյանքում գոնե մեկ անգամ կհանդիպենք:

Սա իրական կյանք է, հետաքրքիր իրավիճակներով:

Испытательный срок_article (1)

— Դերասանների ընտրությունը նույնպես բարդ խնդիր է ռեժիսորի համար։ Ինչպե՞ս եք լուծել այդ խնդիրը։

Հակոբյան — Դա ոչ թե խնդիր է, այլ ֆիլմը կյանքի կոչելու փուլերից մեկն է, որն էլ և´ հաճելի է, և´ բարդ:

Կերպարները ընտրվում են և´ սցենարում նկարագրված կերպարից ելնելով, և´ տվյալ դերասանի ունակություններն ու հնարավորությունները՝ կերպարը մարմնավորելու հնարավորություններից:

Այդ բոլորը հաշվի առնելով` դերասանների ընտրությունը իրականանում է:

Այս ֆիլմում շատ ավելի բարդ էր զբոսաշրջիկների կերպաների ընտրությունը, քանի որ օտարերկրացիների դերասանական բազան մեր երկրում շատ փոքր է, և ընտրության հնարավորթյունը մեծ չէ, բայց ամեն դեպքում այդ փուլն էլ հաղթահարվեց:

Испытательный срок_article (4)

— Ֆիլմի նկարահանումները կատարվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Դժվար էր նկարահանե՞լ, օրինակ, Դուբայում։

Հակոբյան — Ես կասեի` ոչ, մենք երեք օր մնացինք այնտեղ, որից մեկի ընթացքում նախապատրաստվում էինք, իսկ մյուս երկու օրը նկարահանումները տեղի ունեցան:

Դժվար չէր այնքանով, որ անգելերեն լեզվի և շփման խնդիր չունեինք և, բացի այդ, մեր գործընկերը Դուբայում պրոդյուսեր Արա Հովհաննիսյանի հետ մեկտեղ, լուծել էին բոլոր կազմակերպչական հարցերը՝ նկարահանումների հետ կապված:

— Գոհ ե՞ք ձեր կատարած աշխատանքի արդյունքից։

Հակոբյան — Այդ հարցի պատասխանը կտա հանդիսատեսը՝ ֆիլմը դիտելուց հետո:

— Իսկ ո՞ր ժանրում եք նախընտրում աշխատել և ինչու՞։

Հակոբյան — Ռեժիսորը պետք է զգա այն ամենը, ինչը որ ցանկանում է հանձնել հանդիսատեսի դատին:
Ընդհանրապես ռեժիսորը պարտավոր է բոլոր ժանրերում էլ աշխատել, ես դեռ նորեկ եմ այս ասպարեզում և փորձում եմ ուժերս փորձել` հնարավորինս լավ արդյունք ստանալու համար:

Հումորային ժանրը ամենաբարդ ժանրն է կինեմատոգրաֆում: Ես փորձել եմ հաճելի հումոր ներկայացնել հանդիսատեսին:
Իսկ ընդհանուր առմամբ` նախընտրում եմ բոլոր ժանրերը, քանի որ վատ ժանր չկա, այլ գոյություն ունի ճաշակի հարց:

Եվ քանի որ սա իմ երկրորդ լիամետրաժ ֆիլմն է, ցանկացել եմ տարբերվել նախորդից:

— Նոր ֆիլմերի մտահղացումներ ունե՞ք։

Հակոբյան — Մտահղացումներ միշտ էլ կան, նրանց իրականացնել և կյանքի կոչել է պետք:

Զվարճալի և ռոմանտիկ կինոնկարը այն մասին է, թե ինչպես երկու երիտասարդ՝ Միքայելն ու Լիլիթը, որոնց մարմնավորում են Արտաշես Մխիթարյանը և Թամարա Պետրոսյանը, անցնում են փորձաշրջանի տուրիստական գործակալություններից մեկում։ Բնականաբար, Միքայելի ընկերները ցանկանում են, որ հենց իրենց ընկերոջը վերջում հրավիրեն աշխատանքի, իսկ Լիլիթինը՝ իրենց ընկերուհուն։ Հենց այստեղ է սկսվում թեժ պայքարը երկու հակառակորդ թիմերի միջև։

Ֆիլմի ռեժիսորը Քաջայր Հակոբյանն է։ Գլխավոր դերերում նաև հանդես են եկել հայտնի շոումեն Գրիշա Աղախանյանը և դերասանուհի Անժելա Սարգսյանը։

Ֆիլմում նկարահանվել են նաև Կայա Խուրշուդյանը, Մոնիկա Գաբրիելյանը, Արսեն Հակոբյանը, Գևորգ Չուլյանը, Էմիլ Գալստյանը և մյուսները։

Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի Ջերմուկում, Ծաղկաձորում և Զվարթնոցում, ինչպես նաև Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում։