Աստղեր

Ռեփեր Քանյե Ուեսթն իրեն ավելի ազդեցիկ է համարել, քան նկարիչ Պաբլո Պիկասոն, և կրկին հայհոյական բառերով է խոսել երգչուհի Թեյլոր Սվիֆթի մասին։ Դա երևում է այն ձայնագրությունից, որը հայտնվել է Page Six պարբերականի ձեռքում։ Ուեսթը մեկնաբանություններ է արել Saturday Night Live շոուի կուլիսներում, հայտնում է Gazeta.ru–ն։

Դատելով ձայնագրությունից` Ուեսթն ասել է, որ 50 տոկոսով ավելի ազդեցիկ է, քան մի շարք հայտնի դեմքեր։ Բացի Պիկասոյից, նա նշել է ռեժիսոր Սթենլի Կուբրիկին և նարկոբարոն Պաբլո Էսքոբարին։ Բացի այդ, Ուեսթը ցուցակում նշել է նաև Պողոս առաքյալին։ «50 տոկոսով ավելի ազդեցիկ, քան որևէ մեկը»,– ասել է ռեփերը և ավելացրել, որ 50 տոկոսով ավելի ազդեցիկ է ցանկացած ողջ կամ մահացած մարդուց և 50 տոկոսով ավելի ազդեցիկ բոլորից առաջիկա հազար տարիներին։

Առկա տվյալներով, Ուեսթը սրտնեղած էր SNL անձնակազմի գործողություններից, որոնք ստիպված էին հանել բեմի փայլող ծածկույթը, քանի որ այն անդրադարձնում էր բեմեզրի լույսերը։ Ռեփերը վրդովվել էր, որ դա արվել է առանց նրա համաձայնության։ Արդյունքում Ուեսթին համոզել էին մնալ և ելույթ ունենալ։