Աստղային կյանք

Բոլորին արգելված է մոտենալ Քիմ Քարդաշյանին, ավելին` զրուցել նրա հետ։ Կարծես` Քանյե Ուեսթի հենց այս գաղտնի կանոնն է խախտել աստղային զույգի թիկնապահ Սթիվ Սթանուլիսը, ինչի պատճառով նա հեռացվել է անկասկած  բարձր աշխատավարձով աշխատանքից, հաղորդում է Peopletalk.ru–ն։

Իրականում, որևէ քրեական բան տեղի չի ունեցել։ Սթիվը կանգնած է եղել Waldorf Astoria հյուրանոցում` Քիմի և Քանյեի համարի մոտ և անկաշկանդ զրուցել է «Քարդաշյանների ընտանիքը» շոուի աստղի հետ։ Սակայն նա մոռացել է, որ աշխատում է Ուեսթի հետ, ով պարզապես առիթ է որոնում։ Սկանդալային ռեփերը վազելով մոտեցել է կնոջն ու թիկնապահին և բղավել, – «Այսպես չի կարելի»։ Ականատեսի խոսքով` Քանյեն հիստերիայի մեջ հիշեցրել է Սթիվին, որ մի քանի ամիս առաջ արդեն տեսել է, թե ինչպես է նա և Քիմը զրուցում։ Ուեսթն աշխատանքից անմիջապես հեռացրել է թիկնապահին` մեղադրելով, որ նա փորձել է գայթակղել Քիմին։ Սթիվը որոշել է միջադեպը մեկնաբանել MailOnline–ին և հայտարարել է, – «Ես ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա և երջանիկ եմ ընտանիքիս հետ։ Պարզապես ոչինչ չունեմ ասելու այս ամենի կապակցությամբ»։

Ի դեպ, այս տհաճ միջադեպը տեղի է ունեցել Met Gala արարողությունից առաջ։ Միգուցե, դա՞ է պատճառը, որ Քիմն ու Քանյեն այդքան դժգոհ տեսք ունեին։