Աստղեր

Քանյե Ուեսթը հայտնի է ուշադրություն գրավելու իր ունակությամբ: Ռեփերի արարքները բազմիցս ակտիվ քննարկումների առիթ են դարձել սոցիալական ցանցերում: Այս անգամ ևս Քիմ Քարդաշյանի ամուսինը հայտնվել է քննարկումների կենտրոնում, հաղորդում է Cosmo.ru-ն:

Երաժիշտը նկարահանել է Famous երգի տեսահոլովակը, որում ներկայանում են մերկ աստղերը: Նրանց թվում կարելի է տեսնել Աննա Վինտուրին, Ռիհաննային, Դոնալդ Թրամփին, Քրիս Բրաունին, Ջորջ Բուշին, Քիմ Քարդաշյանին, Թեյլոր Սվիֆթին, Քանյեի նախկին սիրեցյալ Էմբեր Ռոուզին և նույնիսկ Քիմի խորթ հորը, որը վերջերս կին է դարձել:

Ամեն դեպքում, կադրում հայտնվում են աստղերի նմանակները` ստեղծված սովորական մանեկեններից, որոնց կարելի է հանդիպել ցանկացած խանութում: Չնայած ինքը` Քանյեն, պնդում է, թե տեսահոլովակի աստղերն իրական են, համենայն դեպս, նրանցից ոմանք: