Աստղային կյանք

Քանյե Ուեսթը թեև աստղ է, բայց հայտնվել է նույն խնդրի առաջ, ինչ և աշխարհի բոլոր տղամարդիկ` ինչ նվեր մատուցել իր սիրելիին Սուրբ ծնունդին։ Հատկապես, երբ սիրելին Քիմ Քարդաշյանն է, այո–այո, այն կինը, ով ամեն ինչ ունի։

Ռեփերը խելամտորեն և որակի, և քանակի հարցը լուծեց։ Սուրբ ծնունդի տոնածառի տակ նրա կինը գտավ 150 (!) նվեր «Սատնայից»։ Իսկ թե ինչ էր գեղեցիկ փաթեթավորված տուփերում, աստղային զույգը որոշեց չպատմել, միայն ասելով, որ դրանցից մեկում գունավոր մուշտակ էր, գրում է msk.kp.ru–ն։

150 նվերներից յուրաքանչյուրը փաթեթավորված էր սև թղթով և սև ժապավենով, «Քիմին։ Սիրով` Քանյե» գրառումով։

Կինը նույնպես նվեր մատուցեց ամուսնուն 15 հազար դոլարանոց մոտոցիկլի տեսքով։ Քանյե Ուեսթը նույն պահին շտապեց ստուգել նոր բայքը և, կարծես, գոհ մնաց, հայտնում է Нellomagazine պարբերականը։

Ի դեպ, հայտնի է դարձել նաև, որ Քիմը, ով մեկ ամիս առաջ երկրորդ անգամ է մայրացել, պարբերականից առաջարկ է ստացել վաճառել նորածին որդի Սեինթի առաջին լուսանկարը 2.5 միլիոն դոլարով։ Ընտանիքն առայժմ ոչ ոքի դրական պատասխան չի տվել։ -0-