Երաժշտություն

Քանյե Ուեսթը փոխել է իր նոր ալբոմի անվանումը, որը պետք է թողարկվի փետրվարի 13–ին։

Ձայնասկավառակը, որն ավելի վաղ հայտնի էր «Swish» անվանումով, այժմ կոչվում է «Waves»։ Ռեփերը Twitter–ում հրապարակել է ալբոմի թարմացված երգացանկի լուսանկարը, որտեղ արդեն հրապարակված տասը երգերին ավելացել է ևս մեկը` «Ultra Light Beam»–ը։

Ավելի վաղ երաժիշտը հայտարարել էր, որ «ավարտել է բոլոր ժամանակների լավագույն ալբոմի աշխատանքները»։