Աստղային կյանք

Հայտնի ռեփեր, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը մեկ միլիոն դոլար է վաստակել The Life of Pablo իր նոր հավաքածուի հագուստի վաճառքից։

Այդ մասին Ուեսթը գրել է Թվիթերում:

«Նրանք ինձ խելագար էին անվանում և մատով էին ցույց տալիս,– սկսել է Ուեսթը, – չկա աշխարհում մի ապրանքանիշ, որի հագուստի վաճառքից հնարավոր լինի երկու օրում մեկ միլիոն դոլար վաստակել նույն խանութից»,– ասել է Ուեսթը։

«PABLO» խանութը բացել է ինքը` Ուեսթը։ Այնտեղ այնպիսի հերթ էր գոյացել, որ որոշում էր ընդունվել մեկ մարդուն վաճառել ոչ ավելի, քան երկու կտոր հագուստ։ Բայց հագուստը, միևնույն է, շուտ վերջացավ։