Աստղային կյանք

Հայտնի ամերիկացի դերասան և պրոդյուսեր Մայքլ Դուգլասը պատրաստվում է ինտենսիվ քիմիաթերապիայի կուրս անցնել։ 71–ամյա դերասանի մոտ հիվանդության ռեցիդիվ է։ Այս մասին հաղորդում է kino.obozrevatel.com–ը` հղում անելով Radaronline.com–ին։

Չնայած, որ դերասանի մամուլի գործակալը հերքում է այս տեղեկատվությունը, հրատարակության աղբյուրները պնդում են, որ Դուգլասի մոտ կրկին քաղցկեղ է ախտորոշվել, և բժիշկների կանխատեսումներով նա կապրի մոտ վեց ամիս։

Արևտմյան ԶԼՄ–ների հաղորդմամբ` սա է պատճառը, որ դերասանը սկսել է վաճառել իր ակտիվներն ու թարմացրել է կտակը։

Կտակում նշված է, որ աստղի աճյունը պետք է ցրեն Բերմուդյան կղզիների վրա։ Հիշեցնենք, որ 2010 թ.–ին Մայքլ Դուգլասի մոտ ախտորոշվեց կոկորդի քաղցկեղ, սակայն մեկ տարի անց Մայքլը հայտարարեց, որ լիովին ապաքինվել է։ Բայց դերասանին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ հիվանդությունը վերադարձել է։