ArmStyle

Փոքրիկ Նանուլը Youtube-ի իր պաշտոնական ալիքում ներկայացրել է իր «Մանկապարտե´զ, մնաս բարով» երգի տեսահոլովակը:

Нанул_article

«Ուռաաաաա, այսօր մեր տոնն է… Շնորհավորում եմ իմ բոլոր ընկերներին ու ընկերուհիներին: Այս գունավոր ու սիրուն տոնի առթիվ ուզում եմ իմ նոր տեսահոլովակը նվիրել աշխարհի բոլոր բալիկներին, որոնցից շատերն այս տարի իմ նման կասեն «Մանկապարտեզ, մնաս բարոոոոոով», — գրել է Նանուլը Facebook-ի իր էջում:

Երգի խոսքի հեղինակն է երգիչ Գրիգոր Կյոկչյանը, երաժշտությունը գրել է «Karen Sevak Production», տեսահոլովակի ռեժիսորն է Արտյոմ Աբովյանը: