ArmStyle

«Փորձաշրջան» սիրային կատակերգությունը կցուցադրվի մայիսի 25-ից Հայաստանի բոլոր կինոթատրոններում։

Զվարճալի և ռոմանտիկ կինոնկարը այն մասին է, թե ինչպես երկու երիտասարդ՝ Միքայելն ու Լիլիթը, որոնց մարմնավորում են Արտաշես Մխիթարյանը և Թամարա Պետրոսյանը, անցնում են փորձաշրջանի տուրիստական գործակալություններից մեկում։ Բնականաբար, Միքայելի ընկերները ցանկանում են, որ հենց իրենց ընկերոջը վերջում հրավիրեն աշխատանքի, իսկ Լիլիթինը՝ իրենց ընկերուհուն։ Հենց այստեղ է սկսվում թեժ պայքարը երկու հակառակորդ թիմերի միջև։

Ֆիլմի ռեժիսորը Քաջայր Հակոբյանն է։ Գլխավոր դերերում նաև հանդես են եկել հայտնի շոումեն Գրիշա Աղախանյանը և դերասանուհի Անժելա Սարգսյանը։

Ֆիլմում նկարահանվել են նաև Կայա Խուրշուդյանը, Մոնիկա Գաբրիելյանը, Արսեն Հակոբյանը, Գևորգ Չուլյանը, Էմիլ Գալստյանը և մյուսները։

Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի Ջերմուկում, Ծաղկաձորում և Զվարթնոցում, ինչպես նաև Միացյալ Արաբական Էմիրատների Դուբայ քաղաքում։