ArmStyle

Չորեքշաբթի «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Քաջայր Հակոբյանի ռոմանտիկ կատակերգության երկար սպասված պրեմիերան:

Испытательный срок_article (5)

Ֆիլմը պատմում է երկու երիտասարդի` Միքայելի և Լիլիթի մասին, որոնց ընդունում են Հայաստանի տուրիստական գործակալություն (երիտասարդներին մարմնավորել են Արտաշես Մխիթարյանը և Թամարա Պետրոսյանը) փորձաշրջան անցնելու: Բնականաբար, Միքայելի ընկերները ցանկանում են, որ աշխատանքի անցնի իրենց ընկերը, իսկ Լիլիթի ըւնկերուհիները նույնը ցանկանում են իրենց ընկերուհուն: Այդ ամենը բերում է զվարճալի և ռոմանտիկ արկածների: Հակառակորդները ամեն կերպ փորձում են խանգարել միմյանց:

Ֆիլմի ռեժիսոր Քաջայր Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց, որ ֆիլմի գլխավոր առանձնահատկությունը օտար լեզվի «առատ» կիրառումն է. ֆիլմի 40 տոկոսն անգլերենով է: Ընդ որում, հեռուստադիտողին կօգնեն ենթագրերը, այլ ոչ թե թարգմանված հնչյունավորումը:

Գլխավոր հերոսուհուն մարմնավորած Թամարա Պետրոսյանն ասաց, որ նկարահանումները հեշտ չէին, մասնավորապես կլիմայական պայմանների պատճառով:

Испытательный срок_article (3)

«Մենք առաջին անգամ էինք խաղում ֆիլմում, որը նկարահանվում էր Հայաստանում «ձմռան ռեժիմով»: Մի կողմից ես էի, քանի որ դա ինձ համար յուրօրինակ «փորձաշրջան» էր, իսկ մյուս կողմից բավական բարդ էր հարմարավետության տեսանկյունից: Ես նույնիսկ հասցրի հիվանդանալ», — խոստովանեց դերասանուհին:

Քաջայր Հակոբյանի ֆիլմի գլխավոր դերակատարներն էին նաև հայտնի շոումեն Գրիշա Աղախանյանը և դերասանուհի Անժելա Սարգսյանը: Բացի այդ, ֆիլմում նկարահանվել են Կայա Խուրշուդյանը, Մոնիկա Գաբրիելյանը, Արսեն Հակոբյանը, Գևորգ Չուլյանը, Էմիլ Գալտյանը և ուրիշներ:

Испытательный срок_article (4)

Նկարահանումները տեղի են ունեցել Ջերմուկում, Ծաղկաձորում, Զվարթնոցում, Դուբայում։

Լուսանկարները՝ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից