Միտումներ

Լիբանանցի դիզայներ Էլի Սաաբին ժպտում է հաջողությունը։ Ընդ որում` ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով, չէ՞ որ, նա, չձգտելով որևէ մեկի զարմացնել, անում է այն, ինչ անում է լավագույնս` պոդիումում միավորելով մերձավորարևելյան էկզոտիկան և հոլիվուդյան պերճաշուք ավանդույթները, զգեստներ ստեղծելով ամենահայտնի կարմիր գորգերի համար։ Մի քանի ժամ առաջ Փարիզում ներկայացված նրա նոր հավաքածուն բացառություն չէ։ Այդ մասին գրում է Spletnik.ru–ն։

Elie Saab 2016 spring 2_article Elie Saab 2016 spring 6_article Elie Saab 2016 spring 4_article Elie Saab 2016 spring 7_article

Elie Saab–ի նորաձևության շոուի սյուժեի հիմքում փափուկ գրադիենտն է, որը փոխարինել է սովորական դարձած գունային հատվածները։ Պոդիումի վրա առաջինը հայտնվել են ճերմակ զգեստներ, սակայն յուրաքանչյուր նոր մոտեցմանը զուգահեռ դիզայներն ավելի է հագեցնում մաքուր կտորները` սպիտակը վերածելով նարդոսագույնի, նարդոսի երանգը` մանուշակագունի և, վերջապես, հագեցած ծիրանագույնի։

Elie Saab 2016 spring 11_article Elie Saab 2016 spring 12_article Elie Saab 2016 spring 9_article Elie Saab 2016 spring 10_article Elie Saab 2016 spring 8_article

Elie Saab–ի հավաքածուն բաղկացած է մետաքսե ուլտրականացի զգեստներից, բարակ ժանկակից և գիպյուրից` զարդարված ուլունքներով, զարդանկարներով և քարերով, կիսաթափանցիկ և զարդանախշ ապլիկացիաներով, որոնք մարմնի վրա արծաթե թելեր կազմելով, իջնում են ներքև` կազմելով թանկարժեք քարերից կազմված հիասքանչ «ոսկեգործական» կոմպոզիցիա։

Elie Saab 2016 spring 5_article Elie Saab 2016 spring 3_article