ArmStyle

«Փախիր կամ ամուսնացիր» արկածային կատակերգության ստեղծագործական խումբը պատմեց նկարահանումների, նկարահանման հրապարակում պատահած անսովոր դեպքերի և այն մասին, թե ինչու է գլխավոր դերում նկարահանվել ոչ պրոֆեսիոնալ դերասանուհի Իվետա Մուկուչյանը, ով ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ 2016»-ին:

«Փախիր կամ ամուսնացիր» հայկական արկածային կատակերգությունը մեծ էկրան է բարձրացել մարտի 3-ին: Այն հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի պրոդյուսերական առաջին նախագիծն է: Նա նախաձեռնել էր այդ նախագիծն իր ընկերների` Տիգրան Համբարձումյանի և սցենարիստ Աշոտ Աբրահամյանի հետ: Ֆիլմի գլխավոր դերակատարը նույնպես նա է, և դերասանը խոստովանեց, որ դժվար է տրվել նրան այդ դերը: «Այդ հերոսն ինձ շատ մոտ է, բայց ես փորձում էի հեռուստադիտողի համար նոր կերպար ստեղծել»,- ասաց Մկոն:

Նա զերծ մնաց բյուջեի չափը հնչեցնելուց, ասելով, որ Հայաստանի ներկայիս տնտեսական ծանր պայմաններում դա սխալ է:

«Եթե Իվետան համոզիչ լինի կադրում, ապա այն փաստը, որ նա պրոֆեսիոնալ դերասանուհի չէ, ոչ մի նշանակություն չի ունենա: Երկար ենք աշխատել Իվետայի հետ և հույս ունենք, որ ամեն ինչ ստացվել է»,- ավելացրեց Մկոն:

Նա հայտնեց նաև, որ «Փախիր կամ ամուսնացիր»-ը հոլիվուդյան ֆիլմերի կրկնօրինակում չէ, խումբը փորձել է ստեղծել սեփական պրոդուկտը: Առավել ևս, որ Հոլիվուդի հետ մրցելն անիմաստ է: Ֆիլմի պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանն ասաց, որ «Ռակետա» ավտոմեքենան մարքեթինգային քայլ էր, «Երազ» գործարանի մասին երազանք:

Իսկ դերասան Տիգրան Գյուլումյանը, ով դարձավ ֆիլմի «զոհը» որոշ իմաստով, հայտնեց, որ ֆիլմն ինքնին հումորային չէ, այլ հումորային են դրանում եղած իրավիճակները: Նա հիշեց, որ նկարահանումների ժամանակ կոտրեց ձեռքը, և նկարահանման խմբի մասնակիցները ստիպեցին նրան հանել գիպսը, ինչի հետևանքով նրա մատը սխալ «կպավ»:

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը պատմում է Աղասի անունով տաքսու վարորդի պատմությունը: Նրա հայրը` Արշավիր Խոջոյանը, «ԵՐԱԶ» գործարանում աշխատել է որպես ինժեներ:

Մի օր նախագծելով «Ռակետա» անսովոր ավտոմեքենան` նա կարողացել է հասնել իր նախագծի հավանության և զանգվածային արտադրության, այդ պատճառով էլ փորձնական միակ օրինակը ժառանգություն է թողել իր որդուն:

Սակայն ավտոմեքենան անսովոր էր: Ինքը` Աղասին, կենսախինդ մարդ է, ով տաքսու վարորդ է աշխատում հենց այդ մեքենայով:

Մի գեղեցիկ օր նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենան է նստում սեփական հարսանիքից փախած հարսնացուն:
Ֆիլմի ստեղծման գաղափարը ծագել է 2014-2015 թցականներին, իսկ նկարահանումներն անցկացվել են 2015 թվականի ամռանը Երևանում և Ստեփանավանի գեղատեսիլ բնանկարների ֆոնին: Ֆիլմի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակը` Աշոտ Աբրահամյանը: