ArmStyle

Աշխարհահռչակ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն առաջիկայում կներկայացնի «Atmospheres» նոր ալբոմը։

«Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ալբոմը լույս կտեսնի առաջիկա օրերին։ Այն ստեղծվել է երեք հիասքանչ նորվեգացի երաժիշտների հետ համագործակցության արդյունքում։ Ալբոմի 95 տոկոսն իմպրովիզ է, այն ձայնագրվել է երկու օրվա ընթացքում Շվեյցարիայի Լուգանո քաղաքի ստուդիաներից մեկում», – գրել է Համասյանը Facebook–ի իր էջում։