Խոհանոց

The British Journal of Photography–ի վարկածով աշխարհի լավագույն food-լուսանկարիչների հարյուրյակում ընդգրկված Ալեքսանդր Սլյադնևը հունիսի 24–25–ը կանցկացնի «Food լուսանկարչություն` դա շատ պարզ է» վարպետության կատարելագործված դասընթացը HARTAK փառատոնի շրջանակում։

Այս վարպետության դասը բազմիցս անցկացվել է Եվրոպայի տարբեր քաղաքներում, իսկ այժմ Ալեքսանդրը կբացի այն գաղտնիքները, որոնք երկար ժամանակ պահել է։ Երկու օրվա շրջանակում մասնակիցները կստանան կոմպոզիցիայի, food ոճաբանության և լուսանկարների մշակման բազային գիտելիքներ։

фуд-фотограф Александр Сляднев_article (3)

Միջոցառման կազմակերպիչը խոհարար և Food Adventures–ի հիմնադիր Աննա Մազմանյանն է, նա հրավիրում է մասնակցել սկսնակ և պրոֆեսիոնալ լուսանկարիչների, սկսնակ food–ոճաբանների և նրանց, ովքեր սիրում են կերակուր լուսանկարել։

Հայաստան կատարելիք իր երկրորդ այցի ժամանակ Food&Chef միջազգային նախագծի հեղինակ, ԱՊՀ երկրների տարածքում ամենախոշոր Food TV հեռուստաալիքի ռեժիսոր Ալեքսանդր Սլյադնևը ծրագրում է նոր ուժերով գաստրոնոմիական ուղևորության մեկնել տարբեր ռեստորաններով, որտեղ մատուցում են հայկական խոհանոցի ինքնատիպ և ավանդական ուտեստներ և լուսանկարել դրանք Հայաստանի մասին իր գրքում։ Ուղևորությունը խոստանում է արգասաբեր լինել։

фуд-фотограф Александр Сляднев_article (2)

Ալեքսանդր Սլյադնևը (www.slyadnev.com) food-լուսանկարիչ է, Պրոֆեսիոնալ լուսանկարիչների ուկրաինական ասոցիացիայի (UAPF) անդամ է, British Journal of Photography վարկածով աշխարհի լավագույն food-լուսանկարներիչների հարյուրյակում։