Դիզայն

Կոշիկի իսրայելցի դիզայներ Նետա Սորեկը չափազանց հարմար կոշիկ է ստեղծել։ Միանգամայն անսովոր ձև ունեցող կոշիկները զսպանակող մկանային հյուսվածքի տեսք ունեն, ինչը, Նետայի կարծիքով, զերծ կպահի կնոջը մեքջի ցավերից և ընդհանուր առմամբ թույլ կտա բարձրակրունկ կոշիկ կրել անընդհատ, հայտնում է wmj.ru–ն։

Նախքան այդ կոշիկների ստեղծումը դիզայներն ուսումնասիրել է ոտնաթաթի բոլոր առանձնահատկությունները` լուսանցելով դրա նորմալ դիրքը 3D-սքաներով։

туфли 2_article

Կոշիկը թեթև նեյլոնից է, իսկ ներբանը` ֆոտոպոլիմերից, որը չի սահում։ Հրաշք կոշիկի քաշն ընդամենը 300 գրամ է։ Նետան կոշիկները տպել է 3D-տպիչով։ Այս պահին թողարկվել է հարմար կոշիկի ընդամենը երկու մոդել` մեկ կամ երկու զսպանակ ներբաններով։ Ճիշտ է, դրանք ոչ բոլորի գրպանին են հարմար, քանի որ զույգն արժե 1000 դոլար։ Հետաքրքիրր է` տարօրինակ կոշիկների համար արժե՞ այքան վճարել։