Աստղեր

Սինդի Քրոուֆորդի` նորաձևության աշխարհից հեռանալուց հետո ընտանիքի պատիվը շարունակում է պահել նրա դուստր Քայա Գերբերը։ Եվ պետք է խոստովանել, որ աղջիկն այդ խնդիրը բավականին լավ է լուծում։

Кайя Гербер 2_article

Իր տասնչորս տարեկանում Քայան արդեն հասցրել է առաջին պայմանագիրը կնքել աշխարհի խոշորագույն գործակալություններից մեկի հետ և նկարահանվել Chrome Hearts ամերիկյան ապրանքանիշի առաջին խոշոր գովազդային արշավում, հայտնում է Tatler.ru–ն։

Кайя Гербер 3_article

Ի դեպ, Գերբերն առաջ է անցել նախորդ տարիներին ապրանքանիշը ներկայացրած Բելլա և Ջիջի Հադիդ քույրերից` դառնալով բրենդի ամենապատանի դեմքը։