Աստղային կյանք

Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը` 14-ամյա Քայա Գերբերը, դարձել է Miu Miu ապրանքանիշի պաշտոնական դեմքը և մասնակցել է արևային ակնոցների նոր հավաքածուհի գովազդային արշավին, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Harper’s Bazaar-ին: Աղջիկը հոլովակում հանդես է եկել դեռահասի դերում, ով լողանում է լողավազանում:

Кайя Гербер 2_article

Սա Գերբերի առաջին աշխատանքը չէ մոդելային բիզնեսում: 2016 թ.-ի փետրվարին նա դարձել է Chrome Heart ապրանքանիշի դեմքը: Մինչ այդ նա համագործակցել է նաև Young Versace-ի հետ և հայտնվել այնպիսի հանրաճանաչ ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են Vogue Italia-ն, CR Fashion Book-ը և Teen Vogue-ը: Մարտին աղջիկը մասնակցել է դիզայներ Ալեքսանդր Վոնգի գովազդային արշավին:

Miu Miu-ն իտալական Prada նորաձևության տան դուստր ընկերությունն է: