Երաժշտություն

Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down լեգենդար խմբի մենակատար Սերժ Թանկյանը նոր երգ է գրել, որը կոչվում է «Արցախ» և նվիրել այն արցախցիներին։

«Մի քանի օր առաջ ես ոգեշնչվեցի և երգ գրեցի` նվիրելով այն Արցախի ժողովրդին: Դրանից հետո մենք տեսահոլովակ նկարահանեցինք և ներկայացրեցինք այն rollingstone.com կայքում: Ես երախտապարտ եմ դրա համար», — գրել է նա Facebook սոցիալական ցանցի իր էջում:

«Մարդիկ ապրել են այս հողի վրա հազարամյակներ շարունակ: Կայսրության (Ստալին) անհասկանալի որոշմամբ նրանք Ադրբեջանի մաս դարձան: Իսկ հետո անկախացան և բարեհաջող ապրում էին վերջին քսան տարիների ընթացքում: Չեմ հավատում պատերազմներին և սահմաններին, սակայն խորապես հավատում եմ ինքնորոշմանը և կյանքին` առանց ճնշման: Այդ իսկ պատճառով ժամանակն է, որ աշխարհը ճանաչի նրանց` որպես Արցախի Հանրապետություն”, — գրել է նա նախերգանքում: