ArmStyle

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ամուսնացել է, Facebook սոցցանցի իր էջում գրել է հայտնի հեռուստահաղորդավար և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։

Նա հարսանեկան լուսանկար է հրապարակել, որի վրա պատկերված են նորապսակները։ «Երկու գեղեցիկ, լուսավոր մարդ դարձան մի ամբողջականություն՝ կազմելով ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆԸ Հայոց համար. Ընտանիք։ Շատ տաք, ջերմ ու սրտանց շնորհավորանք եմ հղում իմ սիրելի ընկերոջը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանին, որը վերջապես գտավ իրեն լրացնող ու այդքան համահունչ Գեղեցկուհուն՝ Հասմիկին։ Ապրեք հեքիաթում ու ստեղծեք Հեքիաթ բոլորիս համար։ Չքնաղ եք»,– գրել է Նազենին։

Հաղորդավարուհին նաև հայտնել է, որ առաջին անգամ կյանքում բռնել է հարսի ծաղկեփունջը։ Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ–ները, Սմբատյանի կինը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Գարեգին Նուշիկյանի դուստրն է` Հասմիկ Նուշիկյանը։