Աստղային կյանք

Դերասան Սերգեյ Բեզրուկովը և նրա կինը` ռեժիսոր Աննա Մատիսոնը, շուտով ծնող կդառնան: Այդ մասին Բեզրուկովը հայտնել է իր պաշտոնական կայքում. «Սիրելի´ ընկերներ, «Կինոտավր» փառատոնին անցանկալի անցուդարձից խուսափելու նպատակով` Սերգեյ Բեզրուկովը նախապես տեղեկացնում է իր երկրպագուներին և լրագրողներին, որ նա և իր կինը երեխայի են սպասում:

Զույգը մեկնում է Սոչի «Կինոտավր» փառատոնին ոչ թե հանգստանալու և ոչ էլ որպես հյուր, այլ` որպես փառատոնի մասնակիցներ: Մասնակցությունն այդ թվում նախատեսում է մամուլի ասուլիսի և հարցազրույցի անցկացում: Հիշեցնենք, որ հունիսի 9-ին «Կինոտավր» փառատոնին կայանալու է «Քեզնից հետո» («ПОСЛЕ ТЕБЯ») մրցութային ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է Աննա Մատիսոնը, գլխավոր դերակատարն է Սերգեյ Բեզրուկովը, նա էլ գլխավոր պրոդյուսերն է»:

ԶԼՄ-ները հայտնել են Բեզրուկովի և Մատիսոնի ամուսնության մասին մարտին: Նշենք, որ անցած տարի ամռանը Բեզրուկովը բաժանվել է Իրինա Բեզրուկովայից: