Աստղային կյանք

Արևմտյան ԶԼՄ-ները վստահեցնում են, որ 23-ամյա Սելենա Գոմեսը սիրավեպ է սկսել իր մենեջերի՝ Սեմուել Քրոսթի հետ: Կիրակի պապարացիները նրանց բռնացրել են միասին՝ Բեվերլի-Հիլզի հյուրանոցի ռեստորանում ընթրիքից դուրս գալուց:

Նշենք, որ Գոմեսը և Քրոսթը ձեռքի ձեռքի բռնած են դուրս եկել, և այս ամենից ելնելով, կարելի է ասել, որ սիրահարները չեն թաքցնում իրենց կապը: Սակայն, հարաբերությունների մասին զույգը դեռ չի շտապում պաշտոնական հայտարարություն անել: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:

Այս հարաբերությունների մասին սկսել էին խոսել դեռևս նոյեմբերին, երբ Սելենային և Սեմուելին Նյու Յորքում նկատել էին ռոմանտիկ ժամադրության ժամանակ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զույգը միասին է անցկացրել ամանորի արձակուրդները: Քրոսթը Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որում կարելի է տեսնել Սելենային` զույգի ընդհանուր ընկերների հետ միասին:

PURA VIDA

A photo posted by Criss✖️Krost (@samuelkrost) on

Հիշեցնենք, որ երկար ժամանակ մամուլը գրում էր, որ Գոմեսը որոշել է վերսկսել հարաբերություններն իր նախկին ընկերոջ՝ Ջասթին Բիբերի հետ: Սակայն վերջին իրադարձությունները հերքեցին դա:

Սեմուելը հանդիսանում է տղամարդկանց աքսեսուրաներ արտադրող Onia բրենդի վաճառքի մենեջեր: ԶԼՄ-երը նաև նշում են, որ Սելենային և Սեմին ծանոթացրել է նրանց ընդհանուր ընկերուհին՝ Ջիջի Հադիդը: