Կինո

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Մաֆիա. գոյության խաղ» ֆիլմն արժանացել է Բոստոնի կինոփառատոնի մրցանակին «Լավագույն հատուկ էֆեկտներ» անվանակարգում, հաղորդում է Filmpro.ru-ն:

Այս կինոփառատոնում ամեն տարի ցուցադրվում են գիտաֆանտաստիկ ժանրի ամենայուրահատուկ և վառ ֆիլմերը։

«Մաֆիա. գոյության խաղ» ֆիլմը ռուսական վարձույթ է դուրս եկել հունվարի 1–ին և հայտնվել է ամսվա ամենաեկամտաբեր ֆիլմերի հնգյակում։

Բոստոնի կինոփառատոնն անցկացվել է արդեն 41-րդ անգամ: Սոմերվիլի թատրոնում կազմակերպվող փառատոնի կազմակերպիչների կարծիքով` այն գիտաֆանտաստիկ ժանրի ամենահին փառատոնն է ԱՄՆ–ում։