ArmStyle

Ռուսական շանսոնի թագուհի Ելենա Վաենգան առաջին անգամ ելույթ կունենա Երևանում, «ԱՌԿԱ Style»–ին տեղեկացրեց Mezzo Production ընկերության տնօրեն Անի Սաղոյանը։ Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 14–ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Ելենա Վաենգան (Խրուլյովա) բազմաթիվ հիթերի հեղինակ է («Տենչում եմ», «Օդանավակայան», «Տայգա», «Շոպեն», «Ծխում եմ»), բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։ Վաենգան ներառված է Forbes–ի ցանկում` որպես ռուսական շոու բիզնեսի հաջողակ գործիչ։