ArmStyle

Չորեքշաբթի հանրաճանաչ ուկրաինացի ռեժիսոր Ռոման Բալայանն արժանացել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Եղիցի լույս» հատուկ մրցանակին: Նման բարձր մրցանակի ռեժիսորն արժանացել է հոգևոր արժեքների քարոզման և կինոմատոգրաֆում ունեցած ներդրումների համար:

«Երբ ինձ զանգահարեցին Կիև և ասացին, որ ինձ նման մրցանակ է սպասվում, ես շատ զարմացա: Չեմ կարծում, որ ես արժանի են նման մրցանակների, սակայն մարդիկ, որոնք ինձ սիրում են, չգիտես` ինչու, կարծում են, որ արժանի եմ», — լրագրողներին ասաց Բալայանը` մրցանակաբաշխության արարողությունից անմիջապես հետո:

Նա խոստովանեց, որ իր բազմաթիվ մրցանակների շարքում այս մեկը կզբաղեցնի հիմնական տեղը:

«Ընդհանրապես, ես չեմ ցուցադրում իմ մրցանակները, բայց այս արձանիկը ես կցուցադրեմ տան ամենաերևացող վայրում: Այս մրցանակը սուրբ վայրից է` սուրբ մարդկանցից», — ասաց Բալայանը: