Աստղեր

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի հարազատ եղբոր հարսնացուն` Բլեք Չայնան, մերկ լուսանկարվել է Paper Magazine ամսագրի համար: Լուսանկարները հայտնվել են ամերիկյան պարբերականի կայքում, ինչպես նաև աղջկա Instagram-ի էջում:

Блэк Чайна_article (1)

Լուսանկարներում 28-ամյա հիփ-հոփ մոդելը և պարուհին հղի է ու կրում է միայն սպիտակ ձեռնոցներ, քանի որ Ռոբն ու Բլեք Չայնան պատրաստվում են ամուսնանալ, հաղորդում է Lenta.ru:

Блэк Чайна_article (3)

Մի շարք վեբ-կայքեր, մասնավորապես The Daily Star-ը և Page Six-ը նշում են, որ ֆոտոշարքը «ցնցել» է համացանցը, ինչպես դա եղավ 2014 թ.-ի նոյեմբերին, երբ Քիմ Քարդաշյանը նմանատիպ լուսանկարներ էր արել Paper Magazine-ի համար: Այն ժամանակ ամսագրի շապիկի համար աստղի կիսամերկ լուսանկարները կայծակնային արագությամբ տարածվեցին համացանցում` #BreakTheInternet (#ՑնցելԻնտերնետը) հեշթեգով:

Блэк Чайна_article (5)

Չայնան հանդիպում է Քարդաշյանների ընտանիքի միակ տղամարդու հետ 2015 թ.-ից: 2016 թ.-ի ապրիլին զույգը հայտարարեց նշանադրության, ինչպես նաև ապագա երեխայի մասին:

Блэк Чайна_article (2)

Ռոբերտ Քարդաշյանը 29 տարեկան է: Նա նկարահանվել է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մի քանի դրվագներում, որը 2007 թ.–ից հեռարձակվում է Е! հեռուստաընկերությամբ։ Նրա խորթ քույր Քայլի Ջենները հանդիպում է Բլեք Չայնայի նախկին ամուսնու` ռեփեր Տայգայի հետ: Քարդաշյանի համար պարուհու հետ ամուսնությունը առաջինն է: