Աստղային կյանք

Ամեն ինչ խառնվել է Քարդաշյանների ընտանիքում։ Խոսում են, թե Ռոբ Քարդաշյանը այլևս չի ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ հարսնացուի` նախկին մերկապարուհի Բլեք Չայնայի հետ, չնայած որ նա հղի է։ Օրերս հայտնի Քարդաշյան քույրերի միակ եղբայրը նկարահանել է կարճ տեսանյութ և հրապարակել այն Snapchat–ում։ Տեսանյութում Ռոբը Չայնային մեղադրում է….հարձակման մեջ։

Ռոբը նշել է, որ Բլեքը ճանկռել է նրա ձեռքերը և անվանել է նրան «հոգեկան», ընդ որում աղջիկն այդ ընթացքում Ռոբի կողքին նստած ծիծաղում է։

Դրանից հետո Ռոբը Instagram–ից հեռացրել է Չայնայի հետ արված բոլոր լուսանկարները։ Աստղին մոտ կանգնած աղբյուրները The Daily Mirror բրիտանական թերթին տված հարցազրույցում նշել են, որ սեփական ռեալիթի շոուի նկարահանումների ժամանակ Ռոբը տարօրինակ հաղորդագրություններ է գտել Բլեքի հեռախոսում, նա կասկածել է, որ Բլեքը սիրախաղում է ուրիշ տղամարդկանց հետ, բավականին բարկացած դուրս է եկել ստուդիայից` շրխակցնելով դուռը։ Սակայն երիտասարդ մայրիկը հուսով է, որ կվերադարձնի սիրեցյալին։ Հուլիսի 25–ին նա Snapchat–ում հրապարակել է նոր լուսանկար, որտեղ երևում է, որ նա դեռ կրում է մեծ ադամանդով նշանադրության մատանին։

https://www.instagram.com/p/BHlhB6VhmID/?hl=en