Երաժշտություն

Կուբացի երգիչ Ռոբերտո Կել Տորեսը, ով ԱՊՀ երկրներում հանրաճանաչություն է ձեռք բերել 2013 թ.-ին «Նոր ալիք» մրցույթում տարած հաղթանակի շնորհիվ, ներկայացրել է «Armenia» երգի տեսահոլովակը:

Տեսահոլովակում երգիչ-լուսանկարիչը ճամփորդում է Հայաստանով և երգում այն մասին, որ որտեղ էլ լինի` Հայաստանը միշտ իր հետ կմնա, իսկ իր ձայնը հավերժ կհնչի հայ ժողովրդի համար: Երգում հնչում է դուդուկ` Գուրգեն Դաբաղյանի կատարմամբ:

Տեսահոլովակը նկարահանվել է հայ մեծ բանաստեղծ, գրող և մտածող Հովհաննես Թումանյանի հայրենիքում` Դսեղ գյուղում:

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը հենց երգիչն է: