Աստղային կյանք

Ռիհաննայի կյանքում բարդ ժամանակաշրջան է, հաղորդում է Cosmo.ru–ն։

Փետրվարի 20–ին նա նշեց իր 28–ամյակը, սակայն աստղը տոնելու տրամադրություն չունի։ Առողջական խնդիրների պատճառով Ռիհաննան ստիպված է եղել չեղյալ հայտարարել «Grammy 2016»–ի շրջանակում երկար սպասված ելույթը, ինչպես նաև հետաձգել համաշխարհային հյուրախաղերը, որոնք կապված էին Anti ալբոմի հետ։ Լուրեր են շրջանառվում, որ երգչուհին նյարդային պոռթկման եզրին է։

Ռիհաննայի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ երգչուհու մոտ բրոնխիտ է, և բժիշկները մի քանի ամիս արգելել են նրան երգել։ Սակայն The Sun թերթի աղբյուրը տեղեկացրել է, որ երգչուհու մոտ նյարդային խանգարում է։

«Grammy մրցանակաբաշխությունից մի քանի ժամ առաջ Ռիհաննան ճաշելիս է եղել իր ընկերների հետ Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում և ինչ–որ բան պատմելիս հանկարծ սկսել է բղավել ու թափահարել ձեռքերը, հետո արագ դուրս է եկել ռեստորանից ու հեռացել», – նշել է նա։

Խոսակցություններ կան, որ Ռիհաննան շատ է մտահոգվում անձնական կյանքում ունեցած անհաջողությունների պատճառով։ Այսօր նա պետք է ելույթ ունենա Լոնդոնում կազմակերպված BRIT Awards մրցանակաբաշխության ժամանակ։ Երկրպագուները գուշակում են` արդյոք նա դուրս կգա բեմ։