Աստղային կյանք

Մենք գրեթե հաշտվել ենք այն մտքի հետ, որ երբևէ կկարողանանք գլուխ հանել, թե ինչ է կատարվում Լեոնարդո ԴիԿապրիոյի անձնական կյանքում: Լեոն տարակուսանքի մեջ է գցում մամուլը` գրեթե ամեն օր տարբեր նոր աղջկա հետ հայտնվելով տեսախցիկների օբյեկտիվում, գրում է Spletnik.ru-ն:

Բոլորովին վերջերս ԶԼՄ-ները մեկը մյուսի հետևից մեջ գրում էին «Դի Կապրիոյի նոր ընկերուհի Չելսի Վեյմարի» մասին, իսկ շաբաթ օրը դերասանին նկատեցին Coachella փառատոնին երգչուհի Ռիհաննայի ընկերակցությամբ, ում հետ սիրավեպի մասին լուրերը շրջանառվում են դեռ նախորդ տարվա սկզբից` ժամանակ առ ժամանակ հերքվելով, իսկ երբեմն, ընդհակառակը` նոր թափ ստանալով:

Այս անգամ, այնուամենայնիվ, ամեն ինչ անցավ առանց համբույրների, որոնք Լեոն հետո նորից պետք է արգելեր հրապարակել: Դերասանին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ «Լեոն գաղտնի ներթափանցել է երեկույթ, ուր երգել է երաժիշտների հետ և պարել No Scrubs-ի ելևէջների ներքո: Նա անգիր գիտի այդ երգի բառերը: Իրենից ոչ հեռու պարում էր նաև Ռիհաննան իր ընկերուհիների հետ: Լեոն նկատել է նրան և ամբոխի միջով շարժվել Ռիհաննային ընդառաջ` բարևելու նպատակով»:

Թե ինչ է տեղի ունեցել ավելի ուշ` տեսնում եք լուսանկարում: Թաքնվելով մուգ ակնոցների հետևում` մեր կուռքերը ինչ-որ բանի մասին տարված խոսում են:

Рианна и Леонардо ДиКаприо Coachella_article