Կինո

Ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է ռուսական «Ոսկե արծիվ» մրցանակին «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Վեց ամիս առաջ ֆիլմն արդեն արժանացել էր «Կինոտավրի» գլխավոր մրցանակին։

«Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության ժամանակ Մելիքյանի ֆիլմը չարժանացավ որևէ այլ մրցանակի, չնայած Ռենատա Լիտվինովայի թեկնածությունն առաջադրվել էր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, իսկ Եվգենի Ցիգանովի թեկնածությունը` «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

«Լավ դրամատուրգիա է։ Թվում է, թե ինչ–որ բան հասկանում եմ նրա օրենքներից, սակայն նման շրջադարձ չէի սպասում։ Այդքան հիանալի, լուրջ, հայրենասիրական ֆիլմեր էին առաջադրվել, որ թվում էր, թե մեր փոքր խուլիգանական ֆիլմը շանսեր չունի։ Սակայն ես (Մելիքյանը ժպտում է) աջակցում եմ այս որոշմանը։ Ինձ թվում է, որ սա հիանալի որոշում է», – ռեժիսորի խոսքերը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։–0–