Աստղային կյանք

Բրիթնի Սփիրսն Instagram-ի իր էջում հրապարակել է նոր տեսանյութ հատուկ նրանց համար, ովքեր դեռ տեղյակ չեն, որ երգչուհու արձակուրդը Հավայան կղզիներում հիասքանչ է անցել: Տեսանյութը մոնտաժվել է ամենավառ լուսանկարներից և տեսանյութերից, որոնց վրա Բրիթնիի կարծիքով պատկերված են կղզիներում իր հանգստի լավագույն պահերը, հաղորդում է Spletnik.ru-ն:

Զբոսանքներ զբոսանավով, ջրացատկ, սելֆի և ախորժալի հոթ-դոգեր. տեսանյութը դիտելուց հետո ցանկություն է առաջանում ամեն ինչ թողնել և ծովափ գնալ։

Wheeeee! #Hawaii 🌺

A video posted by Britney Spears (@britneyspears) on

Հրապարակման մեկնաբանություններում աստղի երկրպագուները հեղեղում են նրան հաճոյախոսություններով և նշում, որ նրա որդիները շատ լավն են։  Իսկապես, Բրիթնին տղաների համար ոչինիչ չի խնայում և ամենուր տանում է իր հետ, երբ նրանք դպրոցում չեն: Օրինակ, այս ամառ Շոնը և Ջեյդենն անցկացրել են` շրջելով մի հանգստավայրից մյուսը և կատարելագործելով իրենց լողալու ունակությունները: