Աստղային կյանք

Ջոննի Դեփի և Էմբեր Հերդի ամուսնալուծությունը հոլիվուդյան թրիլերի պատրաստի սցենար է։ Որքան ավելի մոտ է ամուսինների դատական առաջին նիստը, այդքան ավելի են շատանում ամուսնական կյանքի դրամատիկ մանրամասները։

Երեկ ծեծին և հարբած վեճերին ավելացել է նաև դանակահարությունը` պարզվել է, որ 2015 թվականի մարտին Դեփն այնքան է իրեն կորցրել, որ կտրել է մատը, ներկի մեջ է թաթախել և հայելու վրա գրել է «Billy Bob and Easy Amber», հայտնում է Tatler.ru–ն։

Депп рука_article (1)

Տարօրինակ արարքի պատճառը ոգելիցի բավականին մեծ չափաբաժինն էր և խանդը` Ջոննին կնոջը կասկածել է Բիլի Բոբ Թորնթոնի հետ դավաճանության մեջ։

Депп рука_article (2)

Депп рука_article (3)

Արյունոտ լուսանկարներին տիրապետող TMZ ամերիկյան կայքը հայտնում է, որ Դեփն այն ժամանակ ոչ մի անգամ չի դիմել բժշկական օգնության, այդ պատճառով նրա մատը վերականգնել են` ձեռքից մի փոքր մաշկահյուսվածք վերցնելով։ Ահա թե այդպես դյուրին լիներ կոտրած սրտի պարագայում…