Աստղեր

NBC հեռուսաընկերությունը հաղորդել է, որ կատակերգու Ջիմմի Ֆելոնը կվարի «Ոսկե գլոբուս-2017» կինոմրցանակաբաշխության հերթական արարողությունը: Այսպիսով, նա կփոխարինի անգլիացի կատակերգական դերասան Ռիկ Ջերվեյսին, ով մի քանի տարի շարունակ եղել է «Ոսկե գլոբուսի» հաղորդավարը, հայտնում է Spletnik.ru-ն:

«Ջիմմիի սուր հումորը կօգնի մրցանակաբաշխության արարողությունը դարձնել տարվա գլխավոր իրադարձություններից մեկը», — պարզաբանել են իրենց ընտրությունը կազմակերպիչները:

Image: Jimmy Fallon takes part in a panel discussion at the NBC portion of the 2014 Winter Press Tour for the Television Critics Association in Pasadena

Հանրաճանաչ շոուի հաղորդավարը, որի հյուրերն են եղել մի շարք ճանաչված մարդիկ, խոսել է այս ուրախալի նորության մասին` Twitter-ի իր էջում երկու հրապարակում անելով: Դրանցից մեկում նա կատակել է` նշելով, որ հույս ունի տեսնել օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մինչև ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարտաքսի նրանց երկրից:

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությունը 74-րդն է և տեղի կունենա 2017 թ.-ի հունվարի 8-ին Լոս Անջելեսում: Մրցանակաբաշխության ժամանակ Օտարերկրյա լրագրողների ասոցիացիան կներկայացնի 2016 թ.-ի լավագույն հեռուստատեսային և կինոմատոգրաֆիական աշխատանքները: