Նորաձևություն

Ջեննիֆեր Լոպեսն ունի հազարավոր, եթե ոչ միլիոնավոր զույգ կոշիկներ։ Առանց չափազանցման։ Միանգամայն արդար կլինի նրան անվանել կոշկի փորձագետ։ Կոշիկներից և ամառային բաց կոշիկներից Ջեննիֆերը շատերից լավ է գլուխ հանում, և, ամենայն հավանականությամբ, գիտի իդեալական զույգի գաղտնիքը և պատրաստ է այն պատմել։

Дженнифер Лопес и Джузеппе Занотти_article (1)

Դիզայներ Ջուզեպե Զանոտիի հետ միասին երգչուհին մշակել է Giuseppe for Jennifer Lopez անվանումով կոշիկների և աքսեսուարների հավաքածու, որն աչքի է ընկնում Լոպեսին բնորոշ բնորոշ կանացիությամբ և Զանոտիին բնորոշ որակով, հայտնում է Vogue.ru–ն։

Дженнифер Лопес и Джузеппе Занотти_article (2)

Շարքի շնորհանդեսը նշանակված է օգոստոսի սկզբին։ Վաճառքները կսկսվեն հունվարին Bergdorf Goodman, Saks Fifth Avenue, Neiman Marcus и Nordstrom խոշորագույն հանրախանութներում, Giuseppe Zanotti բուտիկներում և մի քանի ընտրյալ ռիթեյլերների մոտ։

Дженнифер Лопес и Джузеппе Занотти_article (3)

Այնուամենայնիվ, դիզայնը պատկանում է Զանոտիին։ Սակայն Ջեննիֆերն ակտիվ մասնակցություն է ունեցել աշխատանքին որպես մուսա և խորհրդատու։ Ջուզեպեն նույնիսկ տեսել է նրա թանգարան–կոշկապահարանը և մի քանի հարյուր ոգեշնչող լուսանկարներ Լոպեսի անձնական արխիվից։ Արդյունքում ստացվել է զանազան կոշիկների և երեկոյան երկու պայուսակի հավաքածու։ Գները կտատանվեն $795–$1995 սահմաններում։