Աստղային կյանք

Կարծես թե 47-ամյա Ջեննիֆեր Լոպեսի և 29-ամյա Կասպեր Սմարթի սիրավեպն ավարտվեց: Զույգին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են սիրահարների բաժանման լուրը:

«Նրանք բաժանվել են մի քանի շաբաթ առաջ: Բաժանումը դրամատիկ չէր: Ջեննիֆերը և Կասպերը առաջվա պես լավ հարաբերություններ ունեն: Ուղղակի նրանց սիրավեպն ավարտվել է: Նրանց որոշել են ընկերներ մնալ», — պարզաբանել են զույգին մոտ կանգնած աղբյուրները:

Հիշեցնենք, որ երգչուհին և պարողը սկսել են հանդիպել 2011 թ.-ին` Լոպեսի և Մարկ Էնթոնիի ամուսնալուծությունից հետո: Երեք տարի անց լուրեր տարածվեցին, որ աստղը և իր զուգընկերը բաժանվել են: Սակայն Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում էին, որ դա միայն PR քայլ է` իր մասնակցությամբ ֆիլմի պրեմիերայի հանդեպ ուշադրություն գրավելու համար: 2015 թ.-ի ապրիլի վերջին սիրավեպը «պաշտոնապես» վերսկսվեց` Ջեննիֆերը և Կասպերը բարձրաշխարհիկ երեկույթներին կեցվածք էին ընդունում տեսախցիկների առջև և պապարացիների թիրախ դառնում, հայտնում է Spletnik.ru.