Երաժշտություն

Հանրաճանաչ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը ներկայացրել է Can’t Stop the Feeling երգը, որը գրվել է «Տրոլլեր» մուլտֆիլմի համար:

Երգչի հրապարակած կարճ տեսանյութում կարելի է տեսնել պարային երեկույթ, որին մասնակցում են մուտֆիլմի վրա աշխատանք տանող իր գործընկերները` Աննա Քենդրիկը, Ջեյմս Քորդենը, Գվեն Ստեֆանին և Ռոն Ֆանչեսը, ինչպես նաև Զոի Դեշանելը, Ջեֆրի Թամբորը, Քրիստինա Բարանսկին և ուրիշներ:

Երգի պրոդյուսերն է շվեդ հիթմեյքեր Մաքս Մարտինը: