Աստղեր

Ամերիկացի երգիչ, ինը «Գրեմմիի» մրցանակակիր Ջասթին Թիմբերլեյքը կլինի «Եվրատեսիլ 2016» երաժշտական մրցույթի պատվավոր հյուրը:

Երաժշտական մրցույթի պատմության մեջ առաջին անգամ բեմ դուրս կգա ոչ թե մասնակից, այլ աշխարհահռչակ կատարող:

Շոուի եզրափակչում, որը տեղի կունենա Ստոկհոլմում, մայիսի 14-ին, աշխարհահռչակ երգիչը կներկայացնի իր վերջին Can’t Stop The Feeling սինգլը: Ջասթին Թիմբերլեյքը, որպես հրավիրված աստղ, ելույթ կունենա Ստոկհոլմում նախատեսված «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի եզրափակչի բացմանը, հաղորդում է Իզվեստիան` հղում անելով tvc.ru-ի վրա:

«Սա ֆանտաստիկ հնարավորություն է, մենք շատ երջանիկ ենք և հուզված, որ Ջասթին Թիմբերլեյքն իր թիմով կներկայացնի իր նոր երգը մեր շոուի շրջանակում», — ասել է երաժշտական մրցույթի պրոդյուսեր Սվեն Ստոյանովիչը: