Աստղային կյանք

Վերջերս Ջանեթ Ջեքսոնը զգուշացրել է իր երկրպագուներին «Unbreakable» խորագրով համաշխարհային հյուրախաղերը չեղյալ հայտարարելու մասին։ Դրանք պետք է մեկնարկեին հունվարի 9–ին։

Երգչուհին Instagram–ում գրել է, որ շուտով պառկելու է վիրահատության և խնդրել է էջի բաժանորդներին աղոթել իր և ընտանիքի համար, հաղորդում է Cosmo.ru–ն։

Երգչուհին արդեն երկրորդ անգամ է հետաձգում հյուրախաղերը, որոնք պետք է մեկնարկեին դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն այդ ժամանակ երգչուհին չեղյալ հայտարարեց դրանք ձայնի հետ կապված խնդիրների պատճառով։

Ջանեթը չի նշել իր հիվանդության պատճառը։ Սակայն ամերիկյան ԶԼՄ–ները, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում են, որ բժիշկներն աստղի մոտ կոկորդի քաղցկեղ են կասկածում։ Երգչուհին, նրա մենեջերներն ու հարազատները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Եթե կոկորդի քաղցկեղի մասին խոսակցությունները հաստատվեն, ապա բացառված չէ, որ Ջանեթը ստիպված կլինի ավարտել երաժշտական կարիերան։