Կինո

Ռեժիսոր Թոմ Մաքքարթիի «Ուշադրության կենտրոնում» ֆիլմն արժանացավ ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Այս անվանակարգում պայքարում էին նաև «Փրկվածը», «Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը», «Բրուքլին», «Սենյակ», «Լրտեսական կամուրջ», «Իջեցման խաղ» և «Մարսեցին» ֆիլմերը։

88th Annual Academy Awards - Show

Լեոնարդո ԴիԿապրիո

ДиКаприо и Кейт Уинслет_article

Լեոնարդո ԴիԿապրիո և Քեյթ Ուինսլեթ

«Ուշադրության կենտրոնում» ֆիլմն արժանացավ նաև «Օսկարի» «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։ Ֆիլմը հիմնված է իրական լրագրողական հետազոտության վրա։ Այն պատմում է Բոստոնի կաթոլիկ եկեղեցում սեքսուալ բնույթի ոտնձգությունների մասին։ Այս սկանդալի հետևանքով հրաժարական է տվել կարդինալ Բեռնարդ Լոուն։ Ֆիլմում նկարահանվել են Մարկ Ռուֆալոն, Լիվ Շրայբերը, Մայքլ Քիթոնն ու Ռեյչել ՄաքԱդամսը։

Оскар победители 2_article

Ալիսիա Վիկանդեր

«Փրկվածը» ֆիլմի օպերատոր Էմմանուել Լյուբեցկին արժանացավ Օսկարի օպերատորական վարպետության համար։

«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում հաղթեց «Մեքենայից դուրս» ֆիլմը, «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում`«Իջեցման խաղ» ֆիլմը։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Ալիսիա Վիկանդերը «Աղջիկը Դանիայից» ֆիլմում հանդես գալու համար, իսկ երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Մարկ Ռայլենսը «Լրտեսական խաղի» համար։ Լավագույն դերասան ճանաչվեց Լեոնարդո ԴիԿապրիոն «Փրկվածը» ֆիլմում հանդես գալու համար, լավագույն դերասանուհի՝ Բրի Լարսոնը «Սենյակ» ֆիլմում գլխավոր դերի համար:

88th Annual Academy Awards - Show

Մարկ Ռայլենս

Ռեժիսոր Ջորջ Միլլերի «Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը» ֆիլմն արժանացավ ամենաշատ թվով մրցանակների, կինոժապավենը ստացավ 6 «Օսկար»։