Աստղային կյանք

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ումա Թուրմանը մի քանի կոտրվածք է ստացել ձիուց ընկնելու հետևանքով, հայտնում է newsru.com–ը` հղում անելով Page Six–ին։

Ըստ աղբյուրի տեղեկության, այն մասին, որ «Քրեական ընթերցվածք» և «Սպանել Բիլին» ֆիլմերի 46–ամյա աստղն առողջական խնդիրներ ունի, հասկանալի է դարձել, երբ ականատեսները նրան տեսել են Կարիբյան ծովի Սեն Բարտ կղզու La Plage ռեստորան դժվարությամբ մտնելիս։ Նրան օգնում էին տեղաշարժվել նրա երեխաները, և, կարծես, Թուրմանը կոնքի վիրահատություն տարած լիներ։

Դերասանուհու ներկայացուցիչը պարզաբանել է, որ ինքը տուժել է երիտասարդ ազնվացեղ ձիուց ընկնելու հետևանքով և մի քանի ոսկոր է կոտրել։

Իսկ ահա մեկ այլ հայտնի դեմք Մադոննան մի քանի անգամ է ընկել ձիուց։ Այսպես, մի քանի տարի առաջ նա սալջարդեր և թեթև վնասվածքներ է ստացել Նյու Յորքի այգում ձիավարության ժամանակ: Միջադեպի պատճառ են դարձել պապարացիները, ովքեր սպասում էին երգչուհուն այգում և հանկարծակի դուրս են ցատկել թփերի հետևից, երբ Մադոննան ձիու վրա նստած հայտնվել է ճանապարհին: Ընկնելուց հետո Մադոննային տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ նրան բժշկական օգնություն են ցուցաբերել:

2005 թ.-ին ևս մեկ դժբախտ պատահար է տեղի ունեցել Մադոննայի հետ ձիավարության ժամանակ` Լոնդոնի մերձակայքում իր Էշկոմբ առանձնատանը: Այդ անգամ, ընկնելով ձիուց, նա կոտրել է երեք կող և անրակը, ապա ևս մեկ տարի տառապել ճողվածքից: